Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ կապ ունեն թուրքերը պատմության դասագրքերի հետ, որոնք պետք է դասավանդվեն Հայաստանում և ովքեր են հայերից նպաստել դրան

 

Սա Թուրքիայի հերթական լարած թակարդն է, որի մեջ մենք հայտնվեցինք: Ցավալի է, որ մեր գործընկերներից մի քանիսը հայտնվեցին այդ ծուղակի մեջ՝ ենթադրելով, որ բարի գործ են անում, փորձում են թուրքերի հետ մեզ հաշտեցնել:

Մենք հաշտվելու խնդիր չունենք, մենք խաղաղասեր ենք, բայց պետք է զգույշ լինենք հերթական ծուղակի մեջ չհայտնվելու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ խոսելով կրթական ծրագրերի մասին. «Կրթական ծրագրերը մեր ազգային անվտանգության մաս են կազմում:

Գաղտնիության պայմաններում մեր գործընկերները կապի մեջ են եղել թուրք պատմաբանների, քաղաքական գործիչների հետ՝ մեր քաղաքական գործիչների հետ միասին:

Արդյունքում մենք ունեցանք 2017 և 19 թվականների վերահրատարակված երկու գրքեր, որոնցում խոսում են Հայաստանում ու Թուրքիայում պատմության չափորոշիչների մասին:

Իսկ ամենասարսափելին այն է, որ հայկական կողմը մեզ մեղադրում է ազգայնականության, պացիֆիզմի պակասի, ֆեմինիզմը շրջանցելու և այլ մեղքերի մեջ»:

Պատմագիտության դոկտոր պրոֆեսոր Արտակ Մովսիսյանն իր հերթին հայտարարեց, որ առարկայական չափորոշիչներն այս տարի հանձնարարել են որոշակի խմբերի, պատմության ու հասարակագիտության մասով խմբի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանն է, ով իրենց նախկին ուսանողն է. «Մենք ասել էինք, որ պատրաստ ենք քննարկել, սակայն նախարարությունը հանկարծ դնում է խայտառակ չափորոշիչներ, ինչի մասին հայտարարությամբ հանդես եկան մանսագիտական ամբիոնները: Դրանք անգամ խմբագրելու ենթակա չեն, ուղղակի պետք է մերժվեն ու գրվի նորը»:

«Գաղտնիությունը շատ կասկածելի էր: Կասկածելի մեկ այլ բան էլ կա. Ընդհանուր առմամբ 20 դասագրքի չափորոշիչների կազմումը տրվել է մեկ անձնավարության: Մենք մտածում էինք, որ նա ԵՊՀ Ռեստարտի անդամ է, դրա համար է այդպես որոշվել: Նաև ասում էին, որ Արևիկ Անափիոսյանի մտերիմն է: Մենք ասացինք, որ ոչինչ, կարևորը, որ չափորոշիչները լավը լինեն:

Հիմա մեր կոլեգաները համացանցում գտել են մի խայտառակ բան, որի մասին մենք չենք իմացել: Թուրքական «Պատմություն» կոչվող մի ՀԿ կա, իսկ մեր կողմից մասնակցել է Երիտասարդ պատմագետների ասոցացիան, որի նախագահը Լիլիթ Մկրտչյանն է:

Հետաքրքիրն այն է, որ իրենց կայքում ոչ մի բան չկա, գաղտնի են պահել: Եթե լավ բան ես անում, ինչո՞ւ ես գաղտնի պահում: Համատարած գաղտնիություն է, որևէ մեկը չի իմացել այդ մասին»,-ասաց նա:

Մովսիսյանի խոսքերով, 130 էջանոց նյութից ինքն առանձնացրել է 30 էջ, թե ինչ խայտառակություններ են արվել. «Հիմնական գրքի՝ «Պամությունը Թուրքիայում և Հայաստանում. Քննադատություն և ալտերնատիվներ»-ի հեղինակները 13 հոգի են: Նրանցից 7-ն են հայ, իսկ նրանցից 2-ը՝ պատմաբան:

Մյուս 5-ի մեջ են իմքայլական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոս Ավետիսյանը, ովքեր պատմաբաններ չեն:

Որպես գիտական կոնսուլտանտ է հանդես եկել միգրացիոն ծառայության պետ Արմեն Գասպարյանը, որը միջազգային հարաբերությունների մասնագետ է:

Նվարդ Մանասյանի մասին չեմ կարող ասել, թե ով է: Գրքում միայն գրվում է, որ նա ֆեմինիստ է ու սոցիալ դեմոկրատ:

Կան նաև Կարեն Փալանջյանն ու Արարատ Շեկերյանը: Վերջինս Պոլսահայ երիտասարդ է, ով ռուսաց լեզվի ու գրականության մասնագետ է»:

 

  •  
  •  
  •  
  • 9
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    10
    Shares

Նույն շարքից