Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Իբիցա թռչող ուղևորները ծեծկռտուք են սարքել դիմակի պատճառով /Տեսանյութ/

analitik.am

 

Իբիցա թռչող ինքնաթիռի ուղևորները ծեծկռտուք են սարքել զբոսաշրջիկի հետ, ով հրաժարվել է դիմակ կրել: Դեպքի վայրից տեսանյութը հրապարակվել է НТВ-ում։

Կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռի անձնակազմը փորձում հանդարտեցնել ուղևորներին: Այնուհետև տղամարդկանցից մեկին «փռում են» հատակին, իսկ մյուսներին խնդրում հանդարտվել: Տեսանյութում լսվում է նաև, թե ինչպես է ուղևորներից մեկը բղավում․ «Այստեղ երեխաներ կան»:

Նշվում է, որ տղամարդկանցից մեկը սկսել է վիճել ուղևորների հետ՝ դիմակի պատճառով: Նրա վրա հարձակվել են այլ տղամարդիկ. Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 10 մարդ: Նշվում է, որ ուղևորը հարբած է եղել:

 

Նույն շարքից