Հասարակություն 

Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։

Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները։

E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում սովորողների համար կտեղադրվեն ամառային առաջադրանքներ, հանձնարարություններ ու խորհուրդներ, որոնց պետք է նախօրոք ծանոթանալ և կատարել դրանք մինչ դասավանդողների հետ տեսահանդիպումներին մասնակցելը։

Տեսահանդիպումների ժամանակացույցը և հղումները նույնպես կտեղադրվեն կայքի «Առաջադրանքներ» բաժնում։ Ամառային առաջադրանքներում ներառված բոլոր տեսադասերը տեղադրված են E-school Armenia կայքի «Մեր դասերը» բաժնում:

Ստորև ներկայացնում ենք առաջին շաբաթվա /օգոստոսի 3-8-ը/ դասացուցակը.

Երկրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը - օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 5-ին՝ ժամը 16։00-ին
Մաթեմատիկա - օգոստոսի 5-ին՝ ժամը 17։00-ին

Երրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը - օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 6-ին՝ ժամը 16։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 6-ին՝ ժամը 17։00-ին

Չորրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը - օգոստոսի 7-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 8-ին՝ ժամը 16։00-ին
Մաթեմատիկա - օգոստոսի 8-ին՝ ժամը 17։00-ին

Հինգերորդ դասարան
Մաթեմատիկա - օգոստոսի 4-ին՝ ժամը 10։00-ին
Բնագիտություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին
Մայրենի - օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

Վեցերորդ դասարան
Մաթեմատիկա - օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին
Բնագիտություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին
Աշխարհագրություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

Յոթերորդ դասարան
Քիմիա - օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին
Ֆիզիկա - օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին
Կենսաբանություն - օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին
Աշխարհագրություն - օգոստոսի 7-ին՝ ժամը 10։00-ին

Ութերորդ դասարան
Կենսաբանություն - օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին
Ֆիզիկա - օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին
Քիմիա - օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին
Հայոց լեզու - օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին
Հայ գրականություն - օգոստոսի 6-ին՝ ժամը 13։00-ին
Աշխարհագրություն - օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին
Համաշխարհային պատմություն - օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից