Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Նման բան թուրքերն արել են տասնամյակներ շարունակ ու հիմա 7 հայ ստորագրում է դրա տակ. Պատմաբանը խոսում է սրբապղծության մասին

analitik.am

 

Հայ և թուրք գործիչների մասնակցությամբ գրվել է գիրք «History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives» («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս:

Հեղինակներից 7-ն են հայ, որոնցից միայն 2-ն են պատմաբան: Մյուս 5-ի մեջ են մտնում իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանն ու Սոս Ավետիսյանը, ովքեր հայտնի են Սորոսի հիմնադրամի հետ համագործակցությամբ: Խմբի ղեկավարն է Լիլիթ Մկրտչյանը:

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը նշեց, որ գրքում ամեն ինչ արված է հայերին ու թուրքերին հավասարեցնելու համար, նույնիսկ վերնագրերն են կրկնվում:

Օրինակ, որպեսզի հայերին հավասարեցնեն սուլթանականներին ու քեմալականներին, մեզ վերագրել են ստալինյան պիտակ, որն այլանդակ սուտ է, կեղծիք. «Մյուս ցցուն միտքն այն է, որ 90-ականների Հայոց պատմության դասագրքերը գրվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնի վրա, դրա համար էլ հագեցած են էթնիկական թշնամանքի շնչով:

Նշվում է, թե այդ դասագրքերը նպաստում են ազգամիջյան ընդհարումների բորբոքմանը: Այնինչ այդ դասագրքերը գրելուց 5 տարի առաջ Սումգայիթում կոտորում էին հայերին:

Մեր հասցեին անընդհատ մեղադրանք է հնչում, որ թուրքերը ներկայացվում են բացասական լույսի ներքո: Իսկ դասագրքի հեղինակներից Կարինե Փալանջյանն էլ գրում է, որ Հայաստանում տարրական դասարաններից ազգայնականություն է գալիս, թշնամանք է սերմանվում»:

«Մեր նախորդ դասագրքերը քննադատվում են այն բանի համար, որ 17-րդ դարի քարտեզների վրա Հայկական լեռնաշխարհում գրվում է հայաստան բառը, քանի որ այն ժամանակ Հայաստան չի եղել:

Այսօրվա դասագրքերում հայերը ներկայացվում են Հայկական լեռնաշխարհի բնակիչներ, իսկ նոր չափորոշիչներով դասագրքերում հայերը ներկայացվում են որպես Կովկասի ու Անատոլիայի բնիկներ:

Մեր Հայկական լեռնաշխարհը ներկայացվել են որպես Կովկաս ու Անատոլիա:

Նման բան տասնամյակներ շարունակ արել են թուրք կեղծարարները: Ու սրա տակ ստորագրել են 7 հայ մարդիկ, որոնցից երկուսը պատմաբան են»,-հավելեց նա:

 

Նույն շարքից