Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Սա սրբապղծություն է, որի տակ ստորագրել են ԱԺ 2 պատգամավորներ. Ի՞նչ է գրված հայերի ու թուրքերի հեղինակած դասագրքում Ապրիլյան պատերազմի մասին

analitik.am

 

Հայ և թուրք գործիչների մասնակցությամբ գրվել է գիրք «History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives» («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս:

Հեղինակներից 7-ն են հայ, որոնցից միայն 2-ն են պատմաբան: Մյուս 5-ի մեջ են մտնում իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանն ու Սոս Ավետիսյանը, ովքեր հայտնի են Սորոսի հիմնադրամի հետ համագործակցությամբ: Խմբի ղեկավարն է Լիլիթ Մկրտչյանը:

Խոսելով դասագքրի մասին՝ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը նշեց, որ հայերին մեղադրում են միլիտարիզմի մեջ. «Զարմանք է արտահայտվում, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից մի քանի ամիս անց դասագրքում ներառվել է 2 էջանոց պատմվածք տեղի ունեցածի մասին:

Հայ հեղինակներին մեղադրում են ապրիլյան պատերազմից մի քանի ամիս անց այն լուսաբանելու ու ապրիլյան հերոսների մասին հարգանքի խոսք ասելու մեջ:

Այսպիսի բան միայն թուրքը կանի, բայց դրա տակ հայերն էլ են ստորագրել»:

 

Նույն շարքից