Հասարակություն 

Այս նյութում ամենևին կարևոր չէ` Ռաֆֆաելլո են ուտում, Բելոչկա, թե՞ հաց ու պանրով բրդուճ

analitik.am

Ու այս իշխանությունը դեռ տեղ ունի խոսելու կոռուպցիայից, խնամի-ծանոթ-բարեկամ փոխկապակցվածությունից, թալանից ու, որ ամենակարևորն է, նամուսից: Այո, նամուսից, որովհետև նկատվում է վերջինիս իսպառ բացակայություն:

Այս նյութում ամենևին կարևոր չէ` Ռաֆֆաելլո են ուտում, Բելոչկա, թե՞ հաց ու պանրով բրդուճ, կարևորն ումի՞ց է համայնքը պատվիրում, ո՞վ է այդ նորահայտ միանձնյա կազմակերպությունը:

Կոռուպցիա՞: Չէ, ի՞նչ եք ասում: Մեր կարգին քաղաքապետը անկարգ բաներ իր կյանքում չի անում: Ամենաօրինապահ ու ազնիվ մարդն է` սկսած դեռ պրոդյուսեր-դերասան ժամանակներին հարկերը բարեխիղճ վճարելուց, մինչև մեր օրեր` նամուսով ու տքնաջան աշխատելուց:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյան

Նույն շարքից