Քաղաքականություն 

Բելառուսի տնային տնտեսուհին, ինչպես մեր Նիկոլը, ոչ արտաքին քաղաքականության, ոչ ներքին քաղաքականության մասին որևէ գաղափար չունի. Քաղաքագետ

analitik.am

Մերժիր Բածկային - հայկական սցենար.

Բելառուսը պատրաստվում է մերժել Լուկաշենկոյին և «մերժում» է նույն սցենարով, ինչպես «մերժում» էին Սերժին։

Բածկայի դեմ պայքարում է տնային տնտեսուհի, ով ոչ մի ծրագիր չունի, անգամ որևէ գաղափար չունի Բելառուսի ապագայի մասին։ Մարդիկ հոգնել են Լուկաշենկոյից, փոփոխություններ են ուզում, սակայն քաղաքական փոփոխությունների մասին որևէ գաղափար չի ձևավորվել։ Ուղղակի «մերժում» են։

Տիկինն ունի ընդամենը մեկ գաղափար, հաղթել Բածկային ու միանգամից հայտարարել նոր ընտրություններ, որի ժամանակ կընտրեն իսկական ղեկավարին, իսկ ինքը կվերադառնա խոհանոց։ Պարզ ու անխոցելի ու, բնականաբար, ոչ ոք լուրջ հարցեր իրեն չի տա, ինչի՞ համար։

Բածկայից հոգնել է նաև Բելառուսի պետական էլիտան՝ ազատություններ են ուզում, սեփականաշնորհում են ուզում, արտասահմանյան բանկերում հաշիվներ են ուզում, մի խոսքով գեղեցիկ կյանք է ուզուծները, ինչպես նորմալ երկրներում։

Վերևների ու ներքևների ցանկությունները համընկել են։

Բելառուսի տնային տնտեսուհին, ինչպես մեր Նիկոլը, ոչ արտաքին քաղաքականության, ոչ ներքին քաղաքականության մասին որևէ գաղափար չունի, ինչը տեսնում ենք Արցախի բանակցությունների, տնտեսական, կրթական, իրավական, «ինստիտուցիոնալ», մշակութային «հեղափոխությունների» ընթացքում։

Ողջ գաղափարն ընդամենը «մերժումն» է։ Վատ օրինակը վարակիչ է, չնայած, ո՞վ գիտի, տնային տնտեսուհին կարող է ավելի լավ ղեկավար դառնալ, քան սովորական դեմագոգն ու մանիպուլյատորը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից