Հասարակություն 

Տեղի կունենա «Քայլ դեպի տուն» առցանց ծրագրի բացումը

 

2020 թվականի օգոստոսի 3-28 ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սփյուռքի 12-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար 2 փուլով կազմակերպում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյան առցանց ծրագիրը, որը ներառում է՝

Հայոց լեզվի դասընթացներ,

Պատմաճանաչողության դասընթացներ,

Վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և Սփյուռքում),

Ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ,

Առցանց կրթական խաղեր,

Հանդիպումներ պետական և հանրային գործիչների, մշակույթի, արվեստի ներկայացուցիչների հետ,

Հանդիպումներ նախորդ տարվա մասնակիցների հետ,

Աշխատարաններ,

Համայնքային նախագծեր:

Մասնակցելով ծրագրին՝ սփյուռքահայ պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի Հայաստանի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու, մայրենի լեզուն սովորելու և հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով՝ ճանաչելու իրենց հայրենիքը:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագրին կմասնակցեն մինչև 250 սփյուռքահայ երիտասարդներ՝ աշխարհի 30 երկրից:

Ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան»  (Teach for Armenia) կրթական հիմնադրամի հետ համատեղ:

Ծրագրի գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը:

Բացման արարողություն

Պաշտոնական խոսքեր՝

1.Սառա Անջարգոլյան - ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր գանձնակատարի գրասենյակի ղեկավար

2,.Սոնա Հովհաննիսյանի - «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսումնառության և նորարարությունների գծով տնօրեն

3.Դոկտոր Երվանդ Զորյան - ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալասարանի հիմնադիր նախագահ

Գեղարվեստական համարներ՝

1.Հակոբ Ղասաբյան - երգիչ, Ֆրանսիա

2.Գևորգ Վարդանյան - ջութակահար, Հայաստան

Տեսանյութեր՝

1.Հետադարձ հայացք նախորդ տարվա ծրագրին

2.Ուսուցիչների ներկայացում

Ծրագրի ներկայացում

Մասնակիցներից մի քանիսի խոսքեր:

 

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից