Միջազգային Քաղաքականություն 

Չենք հանդուրժի թուրքական 2-րդ բռնազավթումը. Լիբիացի գեներալ

 

Լիբիայում իշխանության համար պայքարող 2 բևեռներից մեկի՝ «Լիբիայի ազգային բանակ»-ի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել է, որ ևս մեկ անգամ չեն հանդուրժելու իրենց երկրում թուրքական բռնազավթում (Լիբիան ավելի քան 4 դար գտնվել է Օսմանյան կայսրության լծի տակ)։

Իսլամական Զոհաբերության տոնի (Քուրբան Բայրամ) առիթով հղած ուղերձում Հաֆթարը մասնավորապես ասել է․ «Էրդողանը եկել է Լիբիայում իր նախնիների ժառանգությունը փնտրելու։ Մենք Էրդողանին ասում ենք՝ ձեր նախնիների ժառանգությունը փամփուշտի ենք վերածել։ Չեմ ուզում, որևէ թուրք քայլի այս հերոսների առջևից։ Թուրք զինվորներին կարեկցանք չի լինելու, քանի որ արժանի չեն դրան»։

Հաֆթարն անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից Սիրիայից Լիբիա տեղափոխված վարձկանների խնդրին՝ ասելով, որ նրանք հայրենիք ու ընտանիք չունեն։

Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման  կենտրոնն էլ հայտնել է, որ նախորդ շաբաթ Թուրքիան Լիբիա է տեղափոխել ավելի քան 400 իսլամիստ զինյալների, ինչի հետևանքով Անկարայի կողմից Լիբիա տեղափոխված զինյալների թիվը հասել է 16500-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիան բացահայտ կերպով միջամտում է Լիբիական հակամարտությանը՝ պաշտպանելով Ֆայեզ Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարությանը»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սարաջի խնդրանքով Հաֆթերի զորքերի դեմ պայքարում ներգրավվելու համար Լիբիա է ուղարկել զենք-զինամթերք, ԱԹՍ-ներ, թուրք ռազմական հրահանգիչներ ու Սիրիայում իր կողմից ուղղորդվող ու վճարվող իսլամիստ ծայրահեղականներ։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից