Իրավական 

Բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի նախկին նախարարը

analitik.am

 

Մեծ Բրիտանիայի նախկին նախարարը ձերբակալվել են գործընկերոջը բռնաբարելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով The Sunday Times-ին:

51-ամյա կասկածյալը գրավի դիմաց ազատ է արձակվել: Նրա անունը չի նշվում: Հայտնի է, որ խորհրդարանի նախկին աշխատակիցը, ով որոշ ժամանակ հարաբերությունների մեջ է եղել նախարարի հետ, դատական ​​հայց է ներկայացրել: Նա դժգոհել է իր հետ բռնի կերպով սեռական հարաբերություններ ունենալու և դաժան վերաբերմունք ցուցաբերելոց: Ենթադրվում է, որ ենթադրյալ հանցագործությունները տեղի են ունեցել Լոնդոնում:

Պահպանողական կուսակցության խոսնակ Ռոբերտ Ջենրիկը լրագրողներին ասել է, որ նման մեղադրանքները շատ լուրջ են և պետք է հետաքննվեն: Ոստիկանությունից հայտնում են, որ կասկածյալը, ամենայն հավանականությամբ, հեռացված է աշխատանքից:

 

Նույն շարքից