Քաղաքականություն 

Ես անիծում եմ մեր նախնիներին. Մարգարիտա Սիմոնյանը սկանդալային գրառում է արել՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանին

 

«Եկեք վերջ տանք գովերգել մեր նախնիներին ու մի շատ պրագմատիկ հարց տանք ինքներս մեզ. Ի՞նչ են ժառանգել մեզ մեր նախնիները, ի՞նչ են թողել իրենցից հետո: Ոչինչ: Ավելին քան՝ ոչինչ: Քանի որ ոչինչն այն է, երբ մենք պետք է սկսենք զրոյից, իսկ մենք պետք է սկսենք չգիտեմ, թե ինչ մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ թողել են ընդամենը ցեղասպանություններ, ստորացումներ, դավաճանություններ ու անբարոյականություն, որոնք հաղթահարելը շատ բարդ է:

Ես դատապարտում եմ մեր նախնիներին, անիծում եմ նրանց, քանի որ նրանք որևէ բան չեն արել, որպեսզի մենք այսօր ապրենք ավելի արժանի ու հպարտ:

Մեր նախնիները հոգ չեն տարել իրենց ապագա սերունդների համար՝ գոնե այնպես, ինչպես բնազդաբար անում են կենդանիները:

Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովերգում են մեր նախնիներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարգարիտա Սիմոնյանը՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանին, ով այդ մասին խոսել է 2005 թվականին:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից