Քաղաքականություն 

Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ. Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

analitik.am

 

Այսօր RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որոնք վերջինս ասել է 2005 թվականին:

«Իմ ոսկե տատիկ, որ վերապրել ես հայոց ցեղասպանությունն ու դաստիարակել ինձ պատմության մեջ աննախադեպ արյունալի կոտորածի զոհերի հիշատակի նկատմամբ ակնածանքով, լավ է, որ այս ամենը չես տեսնում, հարազատս:

Դու չգիտես, որ Հայաստանը ղեկավարում է մի մարդ, ով քեզ, ում աչքի առաջ յաթաղանով սպանել են ողջ ընտանիքին, մեղադրում է ցեղասպանության ու անբարոյականության մեջ»,-գրել է նա՝ նշելով, որ միայն տատիկի քույրը յաթաղանի զոհ չի դարձել, քանի որ ինքնասպանություն է գործել ջրախեղդ լինելով, որպեսզի բաժին չհասնի ենիչերներին:

«Հիմա ես հասկանում եմ, թե ինչու է իմ գրառումն այդքան մեծ աղմուկ բարձրացրել Հայաստանում: Ես իրոք չեմ հանդիսանում այն մարդկանցից, ովքեր ուրախանում են այն մարդկանց իշխանությամբ, որոնք ատում են հայկական մեծ պատմությունը, անիծում են նախնիներին, չեն հարգում ցեղասպանության զոհերի հիշատակը:

Անամոթ, մանկուրտ: Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ:

Ամո»,-հավելել է նա:

 

Նույն շարքից