Հասարակություն 

Հանդիպում լինելու է. Արայիկ Հարությունյանը համաձայնվել է

analitik.am

«Պահանջատեր դիմորդ շարժման» մասնակից Հայկ Բաբալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի ընկերներ

Մեր պայքարի սկզբից հանդիպում ենք պահանջում Արայիկ Հարությունյանի հետ։ Օրեր շարունակ մեր պահանջն անտեսվում և մերժվում էր։

Սակայն, վերջապես պարոն Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու։ Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 4֊ին, ժամը 14։00֊ին։ Հանդիպման ֆորմատը հաստատվել է Արայիկ Հարությունյանի կողմից. հանդիպելու ենք նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում։

Հանդիպմանը ներկա են լինելու բացառապես պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցները և Արայիկ Հարությունյանը։

Արդյունքների և հետագա անելիքների մասին կտեղեկացնենք հանդիպումից հետո։

#պահանջատեր_դիմորդ
#Հաղթելու_ենք»:

 

Նույն շարքից