Հասարակություն 

5 տարվա անպտղության դեմ պայքարից հետո երիտասարդ ընտանիքը զույգ է ունեցել

analitik.am

 

5 տարվա անպտղության դեմ պայքարից հետո երիտասարդ ընտանիքը զույգ է ունեցել՝ աղջիկ և տղա:

Երիտասարդ զույգը դիմել էր «Շենգավիթ» ԲԿ-ի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն, որտեղ էլ խնդիրը հայտաբերելուց հետո, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի պատասխանատվությամբ կատարվել էր արտամարմնային բեղմնավորում ՝ անպտղության դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակում:

Բաղձալի հղիության արդյունքից հետո, 27 Գրետա Հովհաննիսյանը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի անմիջական հսկողության տակ, քանի որ հղիության ողջ ընթացքը բարդ է ընթացել:

31 շաբաթական հղիության ժամկետում, հունիսի 29-ին, բժշկական ցուցումով կատարվել է կեսարյան հատում: Ծնվել են զույգ բալիկներ՝ աղջիկ 1470 գրամ քաշով և տղա ՝ 1330 գրամ քաշով:

Անհաս նորածինները գտնվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հսկողության և խնամքի ներքո:

Ստացել են համապատասխան բուժում, որի արդյունքում այսօր արդեն դուրս են գրվել հիվանդանոցից՝ առողջ, բավարար վիճակում:

Ծնողները շնորհակալ են «Շենգավիթ» ԲԿ –ին, ՀՀ առողջապահության նախարարությանը պետական ծրագրից օգտվելու հնարավորությունից, բժիշկներ՝ Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկոլոգ Մարգարիտա Գրիգորյանին, մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին և «Շենգավիթ» ԲԿ-ի ողջ բուժանձնակազմին հոգատար, ջերմ ու պրոֆեսիոնալ մոտեցման համար:

Առողջություն ենք մաղթում փոքրիկների, իսկ 5 տարի անց երջանկության բերկրանքը ճաշակած ծնողներին խաղաղ և երջանիկ օրեր:

Երջանկությունը բանաձև չունի, պարզապես երջանիկ լինել է հարկավոր:

Հ․Գ․ Նկարները հրապարակված են ծնողների թույլատվությամբ:

Նույն շարքից