Հասարակություն 

Մամուլի ասուլիս՝ Մաշտոցի պուրակի թեմայով

analitik.am

Հարգելի գործընկերներ,

Մաշտոցի պուրակի մուտքի մոտ օրերս տեղի ունեցած ծառահատման եւ գոյություն ունեցող սրճարանի նոր կառուցապատման, ինչպես նաեւ, մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին վերաբերող թեմաներով հրավիրում ենք մամուլի ասուլիս։

Ասուլիսին կմասնակցեն Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Կենտրոն վ/շ ղեկավար Ավետ Պողոսյանը, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանը։

Ասուլիսը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 11.00, քաղաքապետարանի բրիֆինգների դահլիճում (գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ)։

Ասուլիսը ուղիղ եթերով կհեռարձակվի Երեւանի քաղաքապետարանի ալիքներով՝ Յութուբում եւ Ֆեյսբուքում։

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան

Նույն շարքից