Ռազմական 

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները շարունակվում են

analitik.am

 

Հուլիսի 29-ին մեկնարկած ու քարոզչական աննախադեպ արշավով ուղեկցվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները շարունակվում են։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պարբերաբար զորավարժություններից կադրեր ու տեղեկատվություն է հրապարակում, որոնք վերահրապարակվում են տարատեսակ լրատվամիջոցներում։

Հերթական հաղորդագրությամբ տեղակտվություն է հաղորդվել վարժանքների նախիջևանյան հատվածի մասին։ Մասնավորապես նշվում է, որ ըստ սցենարի՝ Նախիջևանում մասնակցող ստորաբաժանումներին մարտական պատրաստության հրաման է տրվել, որի շրջանակներում Թուրքիայի ու Ադրբեջանի զորամիավորումները պատերազմի նախապատրաստության միջոցառումներ են իրականացրել։

Հաղորդվում է նաև, որ մեխանիզացված ստորաբաժանումների, դիպուկահարների «Կոմանդո» ջոկատի և «Atak» ուղղաթիռների ներգրավմամբ առանց կրակի վարժանքներ են անցկացվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը Ադրբեջանի Հանրապետության մի շարք շրջաններում, այդ թվում՝ Նախիջևանի տարածքում, անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ։

Մասնավորապես, հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ:

ermenihaber

 

Նույն շարքից