Հասարակություն 

Հայկ Մարությանը պետք է հեռանա. Գեղամ Օհանյան

analitik.am

«Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մաշտոցի պուրակում 90 օր սառել ենք, 90 օր հասունացել ենք, 90 օր պայքարել ենք, 90 օր չենք նահանջել ու հաղթել ենք։
Մաշտոցի պուրակը քաղաքացիական պայաքրի առաջին սյուներից էր, որի հիման վրա նաև կառուցվեց ոչ բռնի հեղափոխությունը։

Այսօր հատվեց ոչ միայն այն ծառը, որի համար կռիվ էինք տալիս, այլ հատվեց ողջ այն գաղափարը, որը դրված էր այնտեղ և իհարկե քանդեց այս հեղափոխության սյուներից մեկը։ Սա չնկատելն ուղղակի անհնար է․․․

Սրա համար պետք է պատասխան տան, և պետք է պատասխան տան շատ լուրջ մարդիկ, եթե իրենց կարելի է լուրջ անվանել։

Հայկ Մարությանը պետք է հեռանա։ Եթե դիտարկենք անգամ իշխանությունների տեսանկյունից, ապա սա ամենաճիշտ լուծումը կլինի, նա չի տիրապետում քաղաքի անցուդարձին, քաղաքը նրա վերահսկողությունից դուրս է, որքան էլ դրական փոփոխություններ փորձի անել, իսկ չտիրապետելը կարող է բերել ավելի լուրջ խնդիրների, քան այն, ինչ վերևում նկարագրեցի․․․

Հաշվի առնելով այս և մինչ այս եղած բազմաթիվ խնդիրները կապված քաղաքացի Հայկ Մարությանի կառավարման հետ, պահանջում եմ վերջինիս հրաժարականը»։

 

Նույն շարքից