Հասարակություն Պատահարներ 

Գետափնյայի բնակչի տնից ոստիկանները կանեփի 852 բույս և 144 գրամ մարիխուանա են հայտնաբերել

Հուլիսի 29-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 49-ամյա մի բնակիչ տան հողամասում կանեփ է աճեցնում, իսկ տանը պահում է բույսի չորացված զանգված։

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ քրեական հետախույզները, տեղեկությունը ստուգելու նպատակով, այցելել են նշված հասցե ու բաց դարպասից տեսել հողամասում աճած կանեփի բույսերը։ Այս փաստով նախապատրաստված նյութերով զննվել է տան տարածքն ու հայտնաբերվել 1-3 մետր բարձրության կանեփի 852 թուփ։ Տան բակի տարբեր հատվածներից հայտնաբերվել է նաեւ կանեփի մոտ 144 գրամ չորացված զանգված։

Հայտնաբերվածը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար։

Քննությունը շարունակվում է։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից