Տնտեսություն 

ԵԱՏՄ-ին Սերբիայի միանալուն ընդամենը մեկ քայլ է մնացել

analitik.am

Սերբիայի առևտրի պալատը հայտարարել է, որ Ռուսաստանի համաձայնությամբ նախադրյալներ են ստեղծվել ԵԱՏՄ-ին Սերբիայի անդամակցության համար:

Սերբիայի առևտրի պալատը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է. «Ռուսաստանի  դաշնության խորհրդում՝ Սենատում այս երկրի անդամակցության նախագիծը վավերացվել է և Պետդումայի համաձայնության դեպքում, մինչև տարեվերջ հնարավոր է ավարտվի ԵԱՏՄ-ին Սերբիայի անդամակցության գործընթացը»:

Ըստ կայացած համաձայնության, Սերբիան կարող է ապրանք արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ:

ԵԱՏՄ-ի հետ Սերբիայի համաձայնագրում ներառվում են ազատ առևտրի մասին համաձայնագրերը, որ Սերբիան կնքել է Ռուսաստանի դաշնության, Բելառուսի և Ղազախստանի հետ:

Համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանի դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրզստանի, Հայաստանի ու Սերբիայի վարչապետները:

Նույն շարքից