Հասարակություն 

Քաղավիացիայի կոմիտեն տեղեկացրել է մինչև օգոստոսի 13-ն իրականացվելիք չվերթների մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է օգոստոսի 4-13-ը Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների չվացուցակի մասին։

«Ամեն օր մինչև ս.թ. օգոստոսի 13-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։

Ս. թ. օգոստոսի 4֊ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 11:00, ժամանում 17։40)։

Ս.թ. օգոստոսի 4-ին և 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21։40):

Ս. թ. օգոստոսի 5-ին կիրականացվի Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 15:50):

Ս. թ. օգոստոսի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 13:50, մեկնում 15:50):

Ս. թ. օգոստոսի 4-ին և 11֊ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ս.թ. օգոստոսի 4-ին ժամանում 14:45, մեկնում 15։45, ս.թ. օգոստոսի 8-ին ժամանում 16:45, մեկնում 17:45)։

Ս. թ. օգոստոսի 7-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 11:50, մեկնում ս.թ. օգոստոսի 8 ժամը 05:50):

Ս. թ. օգոստոսի 6-ին կիրականացվի Երևան֊Միներալնիե Վոդի -Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 11։00, ժամանում 14:00):

Ս.թ. օգոստոսի 8-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 22:30, մեկնում 23:25):

Չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի»,- ասվում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից