Հասարակություն 

Շոկոլադի, սուրճի և ընկուզեղենի ծախսի մասին. Հակոբ Կարապետյանը պարզաբանում է

analitik.am

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լրատվամիջոցներից մեկն այսօր անդրադարձել է քաղաքապետարանի ներկայացուցչական որոշ ծախսերի՝ պլանավորված ծախսերը սխալմամբ ներկայացնելով որպես փաստացի ծախս, ինչը մոլորեցնող պատկեր է ստեղծում:

Վերջերս առիթ ունեցել ենք նշելու, որ ավագանին յուրաքանչյուր տարեգլխի գնումների պլան է հաստատում՝հաջորդ ամբողջ տարվա համար: Տարվա ընթացքում արդեն հաստատված պլանի շրջանակներում ծախսերն արվում են՝ ըստ անհրաժեշտության, եւ գրեթե միշտ փաստացի ծախսը ավելի քիչ է լինում պլանավորածից:

Հիմա ներկայացնեմ 2020-ի համար հաստատված մի քանի ծախսը, որոնք մատնանշված են հոդվածում, այնուհետեւ ներկայացնեմ մինչ օրս արված ՓԱՍՏԱՑԻ ծախսերը: Շեշտեմ նորից, որ սա ամբողջ քաղաքապետարանի աշխատակազմի համար մեկ տարվա կտրվածքով նախատեսված ներկայացուցչական ծախսեր են:

☑️Այսպես, տարվա կտրվածքով նախատեսվում է ձեռք բերել ՄԻՆՉԵՎ 30 կգ շոկոլադ՝ ընդհանուր արժեքը՝ 266 հազար դրամ:
✅2020-ի օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք է բերվել 0 (զրո) կիլոգրամ:
☑️Լուծվող սուրճ՝ տարվա համար մինչեւ 1 կգ՝ ընդհանուր արժեքը 39 հազար դրամ:
✅2020թ. Օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք է բերվել 0 կգ:

☑️Ընկուզեղեն՝ տարվա կտրվածքով մինչեւ 40 կգ՝ ընդհանուր 359 հազար 666 դրամ:
✅2020թ. Օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք է բերվել 15 կգ:
☑️Սեւ սուրճ՝ նախատեսված է տարվա ընթացքում գնել մինչեւ 8 կգ՝ ընդհանուր 46 հազար 560 դրամ:
✅2020թ. Օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք է բերվել 6 կգ:
☑️Ամբողջ տարվա համար նախատեսված է գնել մինչեւ 20 կգ շաքարավազ՝ ընդհանուր 7 հազար դրամ:
✅2020թ. Օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք է բերվել 2 կգ:
☑️Շաքար՝ տարվա համար մինչեւ 10 կգ՝ ընդհանուր 6000 դրամ:
✅2020թ. Օգոստոսի 3-ի դրությամբ ձեռք բերվել 0 կիլոգրամ»,-գրել է նա:

Նույն շարքից