Հասարակություն 

Արդեն չորս տարի է, ինչ իմ դեմ թշնամություն, հալածանք, ատելություն, հայհոյանքների տարափ է․Շահե Աճեմյան

analitik.am

Արցախյան ազատամարտի մասնակից, «Խաչակիրներ» ջոկատի ազատամարտիկ Շահե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն չորս տարի է, ինչ իմ դեմ թշնամություն, հալածանք, ատելություն, հայհոյանքների տարափ է... Արդեն սովորել եմ: Ամեն ինչ սկսվեց Սասնա Ծռերի ՊՊԾ գրավումից, երբ այդ գործողությունը ահաբեկչություն անվանեցի: Հազարավոր թշնամիներ ու հակառակորդներ ունեցա, երբ 2018թ.ապրիլին ասացի, որ Նիկոլը արևմուտքի գործակալ է, հայոց բազկի ուժի թշնամին է; և այն ամենի մասին, ինչ այսօր փաստացի կատարվում է ասել եմ այդ ժամանակ: Հազարավոր մարդիկ ինձ քարկոծեցին, հայհոյեցին, երբ ես հավատարիմ մնացի և որպես ԵԿՄ անդամ պաշտպանեցի գեներալ Մանվել Գրիգորյանին: 15 տարի` լինի լավ, թե վատ, թե նեղ ժամանակ պաշտպանեցի Սերժ Սարգսյանին և Ռ. Քոչարյանին` հիմնավորված փաստերով... Եվ, վերջապես, որպես դաշնակցական հավատարիմ մնացի իմ հայրենասիրական դաստիարակությանը և ուսմունքին ու կրկին հալածված եմ: Ես գույն փոխող, ընկեր ուրացող, ծախվող և գործ տվող ՉԵՄ! Ով ուզում է լինի, թեկուզ իմ հարազատը, խաչ կքաշեմ վրան: Վերջին 4 տարվա ընթացքում ինձ վիրավորողներին չեմ ներելու, չեմ մոռանալու: 14 տարեկանից ավտոմատը գլխիս տակ բարձ եմ սարքել, իմ ընկերները կամ բանտ մտան, կամ գերեզման` հանուն հայության, հայ դատի ու Հայաստանի, իմ տեսակը փոխվող չէ:
Հ. Գ. Ով իմ Հայրենիքիս, հավատքիս, կրոնիս, եկեղեցուս, ընտանիքիս, երեխաներիս դեմ կգա, դաժան պատասխան կստանա: Մեռած լինեմ` ընկերներս կանեն: Կասկածողը թող փորձի»:

Նույն շարքից