Քաղաքականություն 

Իրականում Նիկոլ Փաշինյանը՝ իր կամքից անկախ, մեծ գործ արեց հայ ազգի համար. Հմայակ Մկրտչյան

analitik.am

Իրականում Նիկոլ Փաշինյանը՝ իր կամքից անկախ, մեծ գործ արեց հայ ազգի համար։ Նա, լինելով հակաազգայնական սուբյեկտ, լինելով կոսմոպոլիտ, իր շուրջը հավաքեց իրենից ավելի հակաազգայինների, ազգի քաղաքական տականքին՝ համասեռամոլություն ու աղանդավորություն քարոզողներին, պոռնկությունն ու թմրամոլությունը օրինականացնել ցանկացողներին, դպրոցներում մեր մանուկներին պղծություններ սովորեցնողներին, մեր պատմությունն ու գրականությունը դպրոցական դասագրքերում աղավաղողներին, մեր բնակչությանը դիմակ դնել ու պարտադիր պատվաստել ցանկացողներին, թշնամու հետ քիրվայություն անել ցանկացողներին, օտարերկրյա գործակալներին ևն։

Այս մարդկանց հակաազգային քայլերի պատճառով է, որ հիմա մեր երկրում ազգային զարթոնք է տեղի ունենում (առանց չափազանցնելու) և սա դեռ սկիզբն է։ Հայն արթնանում է, հայը սկսում է ճանաչել իր ներքին թշնամուն, հայը #Նժդեհ է կարդում ու վստահ եմ, որ այս ամենից հետո այլևս երբեք մեր ազգը նման հակաազգային իշխանություն չի ընտրի։

Հմայակ Մկրտչյան

Նույն շարքից