Հասարակություն 

Պետրոս Ղազարյանի հարցազրույցն անձնավորված էր․ «Մեդիա պաշտպան»

 

Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 3-ին Պետրոս Ղազարյանի հյուրերն էին բուռն քննադատությունների թիրախում հայտնված պատմության չափորոշիչների հեղինակները՝ Դավիթ Թինոյանը, որը զբաղվում է ավագ դպրոցի հայոց պատմության մշակմամբ և խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը։

Պետրոս Ղազարյանն անդրադարձավ հնչող քննադատություններին, թե ինչու չկա հայրենասիրություն բառը, այնուհետ կատակեց․ «Բայց գրեք, չեք կարա մի տասը անգամ գրեք հայրենասիրություն բառը»։

Լիլիթ Մկրտչյանը պատասխանեց․ «Եթե դուք ինձ կտաք՝ ինչ բան է հայրենասիրությունը, նկարագրությունը, գործիքը, որով ես կչափեմ՝ ով է ավելի հայրենասեր, ով՝ չէ»։

Պետրոս Ղազարյանը ներկայացրեց իր կարծիքը հայրենասիրության վերաբերյալ, այնուհետև ասաց․«Աշոտ Մելքոնյանին հարցրեք, պետք ա, որ իմանա անգիր»։

Այնուհետ հարցրեց, ինչու չկա բագրատունիների թագավորների որևէ մի անուն՝ հավելելով․ «Դուք պատրաստ եք հարգարժան այդ պրոֆեսորների հետ, ակադեմիական մեծությունների հետ նստել բանավեճի դեմ առ դեմ»։

Ի դեպ, Պետրոս Ղազարյանին չհաջողվեց հյուրերին հավասարաչափ խոսքի հնարավորություն տալ, Լիլիթ Մկրտչյանը պարբերաբար ընդհատում էր հյուրին, ինքը պատասխանում հարցերին, ակնհայտ էր, որ Դավիթ Թինոյանին դուր չէր գալիս, երբ ամեն անգամ գործընկերուհին թույլ չէր տալիս ավարտել միքտը, իսկ Պետրոս Ղազարյանը չէր համակարգում։

Վերջինը հարցազրույցն ավարտեց հետևյալ կոչով․ «Սիրելի պարոն Մելքոնյան և մնացած այլ հայտնի ակադեմիական մեծություններ, պատրաստ են գրողները դեմ առ դեմ բանավիճել, սպասում ենք արձագանքի»։

«Մեդիա պաշտպան»

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից