Հասարակություն 

ԿԳՄՍՆ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի և շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը․ «Մեդիա պաշտպան»

 

2020թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։

Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 480 հոդված, որոնցից 240-ը եղել է բացասական, 204-ը՝ չեզոք։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել:

ԵՊՀ դոցենտ Արմեն Ավետիսյանը կրթության ոլորտի վերաբերյալ մի շարք դիտարկումներ է արել՝ գրելով. «Կրթության, գիտության և այլնի նախաարարի թեթև ձեռքով հանրապետության խոշոր բուհերը շուրջ երկու տարի է մնացել են անտեր՝ առանց ռեկտորի ու կառավարման մարմնի»։

Ըստ մամուլի՝ Արայիկ Հարությունյանի խորհրդականի ընկերոջ թեկնածությունը պաշտպանելու համար ԿԳՄՍ-ում որոշել են խախտել ԵՊՀ կանոնադրությունը՝ կապված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հետ, որը տևական ժամանակ է չի ձևավորվում։

Մամուլը նշում է, որ ԿԳՄՍ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի և շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը, այն է՝ հոգաբարձուների խորհուրդ ընդգրկել միայն այնպիսի գործարարների, որոնք նախապես պատրաստակամություն կհայտնեն կուրորեն քվեարկել ԿԳՄՍ վիճելի թեկնածուի օգտին։

Մամուլի հետ զրույցում, անդրադառնալով չընդունված դիմորդների օրեր շարունակ իրականացվող բողոքի ակցիաներին, Զարուհի Փոստանջյանն ասել է․ «Կրթական համակարգում Արայիկ Հարությունյանը վերադառնում է խորհրդային տարիների կոռուպցիոն սխեմային։

Այս ամենը հատուկ է արվում և իրենք կորոնավիրուսի անվան տակ այսպիսի որոշումներ են կայացնում»։

ԱԺ-ում՝ հուլիսի 29-ին, պատգամավորների հետ հանդիպմանը դիմորդներից մեկի ծնողը՝ Հասմիկ Աղաջանյանը, անդրադառնալով բարձր բալերով ԲՈՒՀ չընդունված դիմորդների թեմային, ասել է. «Մենք կարդում ու լսում ենք, սական պարտավոր չենք լայվերով լսել Արայիկ Հարությունյանին, պետք է լիներ պաշտոնական տեղեկատվություն, հատկապես արտակարգ իրավիճակի պայմաններում»։

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ։

«Մեդիա պաշտպան»

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից