Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Ես ստոպ եմ տվել Մաշտոցի պուրակի մասով Տարոն Մարգարյանի որոշումը. Հայկ Մարության

analitik.am

 

Իմ՝ քաղաքապետ դարձած օրվանից իմ կողմից ամեն քայլ ուղղված է եղել մեր քաղաքն ազատելու տարբեր տիպի անօրինական շինարարություններից ու ավելի կանաչ դարձնելուն: Այդպես է եղել ու շարունակվելու է մինչև վերջ, քանի որ ես այդպես եմ մտածում, գտնում եմ, որ Երևանը շատ ավելի կանաչ պետք է լինի, քան՝ այսօր է: Այս ընթացքում շատ մեծ քայլեր են արվել այդ ուղղությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ Մաշտոցի պուրակի հարցին, Մարությանը նշեց, որ ինքը պայքարել ու պայքարում է ամեն պուրակի համար. «Մենք այն ժամանակ ունեեցել ենք հաղթանակ ու այդ հաղթանակներն իմ քաղաքապետ դառնալուց հետո առաջ եմ տանում ու ամրագրում:

Այն տաղավարները, որոնք պետք է կառուցվեին այն ժամանակ հանրային ճնշման արդյունքում չկառուցվեցին: Սակայն կա մի սրճարան, որն ուներ 277 քռ/մ սեփականություն և 17 քռ/մ սեփականություն՝ որպես տաղավար: Դա իր սեփականությունն է, և մենք ոչ մի բան չենք կարող անել:

Բացի դրանից, 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվել է մի որոշում, որով մինչ այդ 386 քռ/մ վարձակալությունը դառնում է 1048 քռ/մ վարձակալություն՝ մինչև 2040 թվականի դեկտեմբեր:

Երբ հեղափոխությունից հետո քաղաքային նոր իշխանությունը գալիս է, քիչ-քիչ այդ բաները դուրս են գալիս: Առաջինը դուրս եկավ Օպերայի տարածքի պրոբլեմը: «Ռիչ գարդեն սրճարանը», որն առնչվում էր Սամվել Ալեքսանյանի անվան հետ: Այն պետք է գրանցվեր կադաստրում, սակայն ես հասցրել եմ ստոպ տալ պրոցեսը: Նույնն արել եմ նաև Մաշտոցի պուրակի մասով, որտեղ Տարոն Մարգարյանի որոշումը չեղյալ եմ համարել:

Մենք նաև պայմանավորվել ենք, որ 277 և 17 քռ/մ սեփական գույքը պետք է քանդվի, վերացվի սեփականությունը: Դրա տեղը նույն տարածքում տալիս ենք կառուցապատման իրավունքով վարձակալություն:

Դա նշանակում է, որ կառուցվող գույքը համայնքային գույք է, գույքի տերը համայնքն է: Նա այս տարիների ընթացքում կօգտագործի դա, ինչից հետո այն կդառնա համայնքի գույքը:

Այդ ժամանակ կորոշենք՝ քանդում ենք, կանաչապատում, թե տալիս վարձակալության: Այդ ժամանակ որոշումը կկայացվի այդ ժամանակվա իշխանությունների կողմից»:

 

Նույն շարքից