Հասարակություն Տեսանյութեր 

Մաշտոցի պուրակում աշխատանքներն այսօրվանից դադարեցված է. Հայկ Մարության

analitik.am

 

Շատ հաճախ լինում է այնպես, որ շինթույլտվությունից շեղում է տեղի ունենում: Նույնը տեղի է ունեցել նաև Մաշտոցի պուրակի կառուցապատողի հետ:

Մինչև երեկ այստեղ 4 արձանագրություն է եղել: Եղել են տուգանքներ: Վերջին արձանագրության մասով նաև ուսումնասիրություն է բացվել շեղումների վերաբերյալ, քանի որ շեղումներ կան նաև քաղաքաշինական փաստաթղթերից:

Այսօրվանից այդ արձանագրության վրա դադարեցված են աշխատանքները: Արձանագրությունը կազմվել է հուլիսի 23-ին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մարությանի խոսքերով, կախված շեղումների ծավալներից՝ որոշում է կայացվում: Հնարավոր է նույնիսկ շինթույլտվության չեղարկման մասին որոշում կայացվի. «Սա տեղի է ունենում բոլորի հետ, ովքեր փորձում են շինթույլտվությունից դուրս գալ»:

Քաղաքապետը ցավով արձանագրեց, որ կառուցապատողները հաճախ են գնում նման խախտումների. «Եղբայր, եթե ստացել եք շինթույլտվություն, դրանով առաջնորդվեք»:

 

Նույն շարքից