Հասարակություն Տեսանյութեր 

15-20 հոգով, պատրաստված, շինանյութով գալիս են, կառուցապատման չեմպիոններ են. Մարությանը կատակեց գիշերային շինարարության մասին

 

Մենք ապօրինի կառուցապատման դեմ պայքարում ենք բառի բուն իմաստով գիշեր ցերեկ, քանի որ կառուցապատողների ամենասիրելի աշխատանքային ժամանակահատվածը շաբաթ առավոտվանից մինչև կիրակի երեկոյան, քանի որ ոչ աշխատանքային է. «Իսկ ամենասիրելի ժամանակը շաբաթ-կիրակիի գիշերն է: Ապօրինությունների մեծ մասը հենց այդ գիշեր են տեղի ունենում»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Քաղաքապետն ասաց, որ աշխատողներին հաճախ խնդրում են շաբաթ ու կիրակի, նաև գիշերը կսակածելի օբյեկտների մոտ ծառայություն տանել. «Դուք չեք պատկերացնի: 15-20 հոգով, պատրաստված, շինանյութով գալիս են: Կարելի է ֆիլմ նկարահանել դրա մասին: Գալիս հավաքում են: Այդ մարդիկ կառուցապատման չեմպիոններ են: Եթե գիշերային կառուցապատման մրցույթ լինի, մենք աշխարհում լավագույն տեղերը կզբաղեցնենք»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից