Հասարակություն Տեսանյութեր 

408 հազար էի ստանում, հիմա 429 հազար եմ ստանում, քեֆ եմ անում. Հայկ Մարության

 

Մասնագետները միանշանակ նշել են, որ այդ ծառերը փոխարինման ենթակա են, ինչն ավելի օգուտ կտա և՛ պուրակին, և՛ բնապահպանությանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով Մաշտոցի պուրակում հատված 4 ծառերի մասին:

«Եթե մենք եկել ենք ուղղկաի ձևական ցույց տանք, որ աշխատում ենք, ամենալավն ինձ համար կլիներ ոչ մի բանին ձեռք չտալը:

Այդ գույքն իրենն է եղել, ծառերը մեջն են: Դրանք 2002 թվականից փչանում են, քանի որ դրանց մի մասը շինության ներսում են, մյուս մասը՝ դրսում:

18 տարի ծառերն այդ շինության մեջ մահացել են, հասել այդ վիճակին: Ես կարող էի՝ ասել, թող մնա այդպես, ոչինչ, որ ծառը կարող է մեկի գլխին ընկնի: Ես էլ ինձ համար հանգիստ կապրեի: Եթե ես եկել եմ այստեղ հանգիստ ապրելու, ուրեմն սխալ եմ եկել»:

«Ես մինչև այստեղ գալս շատ հանգիստ էի ապրում: Ասեմ ավելին՝ հիմա ստանում եմ 429 հազար դրամ աշխատավարձ: Սա մոտավորապես կազմում է իմ առաջվա ստացած գումարների 5-10 տոկոսը»-ասաց նա՝ հավելելով, որ պարգևավճար չի ստանում:

Ի դեպ, քաղաքապետն ասաց, որ մինչև վերջերս ստանում էր 408 հազար, հետո ինչ-որ բան փոխվեց ու ստանում է 429 հազար. «Հիմա քեֆ եմ անում»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից