Տնտեսություն 

Եվս 172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքերին

 

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ:

Շահառու հերթական համայնքներն են`

🔘Սյունիքի մարզի Սիսիան համայնք,

🔘Վայոց Ձորի մարզի Արենի համայնք,

🔘Լոռու մարզի Ախթալա համայնք:

Սիսիան համայնքը կստանա համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա` 36 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ և աղբատար երկու մեքենա` յուրաքանչյուրը 35 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ:

Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա` 32 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ:

Այս փուլում ընդհանուր ներդրումը կազմում է 172 միլիոն 100 հազար դրամ:

 

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    6
    Shares

Նույն շարքից