Հասարակություն Տեսանյութեր 

Ես կարող եմ այսօր մեկ հեկտար հող վերցնել, ծառեր աճեցնել, 20 տարի հետո հատել, իմ ծառերն են, իմ հողն է, ինչ ուզում անում եմ, կներեք. Հայկ Մարության

analitik.am

 

Մարդ կա, ով ունեցել է սեփական հող, ապրում է Սանկտ Պետերբուրգում, 15-20 տարի այստեղ չի եղել: Համայնքն այդ տարածքը վերածել է պուրակի: Հիմա այս մարդը եկել է, ուզում է կառուցապատում անի, սակայն մենք թույլ չենք տալիս: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նշեց, որ այսօր Երևանում սեփականաշնորհված գազոններ կան. «Մենք Նոր Նորքի այգում, եկեղեցու դիմաց 2000 քռ/մ սեփական հող ունենք: Էլ չասեմ մայթերի մասին, բակերում սեփականությունների մասին: Վկայականով մարդու սեփականությունն է, պատկերացում չես կարող կազմել, թե ինչպես է դա տեղի ունեցել»:

«Մենք հիմա չենք թողնում, որ այդ պուրակում այդ մարդը շինարարություն անի, ասում ենք, որ կարող է գնալ դատարան: Մենք իրավունք չունենք այդ պուրակը տալ կառուցապատման:

Իմիջիայլոց օրենքով ես կարող եմ այսօր մեկ հեկտար հող վերցնել, ծառեր աճեցնել, 20 տարի հետո հատել, հետո էլի աճեցնել ու հատել: Իմ ծառերն են, իմ հողն է, ինչ ուզում անում եմ, կներեք: Բայց այդ մարդուն ամեն դեպքում ասում ենք, որ չենք տալիս, արի կռիվ անենք իրար հետ, բայց չենք տալու»:

 

Նույն շարքից