Կորոնավիրուս Հասարակություն 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հրատապ օգնություն է տրամադրել Հայաստանի 3 մարզերի

analitik.am

 

Հայաստանում COVID-19-ի հարուցած ճգնաժամին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) արձագանքի շրջանակներում «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրամիության և իրականացվում ՄԱԲՀ-ի ու «ՄԱԿ-կանայք» կազմակերպության կողմից, աջակցել է անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերմանը: Միջոցները բաշխվելու են ԵՄ թիրախային երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։

Այս հրատապ օգնության շրջանակներում ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակը 25,300 բժշկական դիմակ, 1,780  FFP2 շնչադիմակ, 19,000 ձեռնոց և 200 դեմքի պաշտպանիչ վահան է տրամադրվել Առողջապահության նախարարությանը, որն էլ, իր հերթին, պաշտպանիչ միջոցները բաշխելու է վերոնշյալ երեք մարզերի առողջության առաջնային պահպանման կենտրոններին ու ծննդատներին, ինչպես նաև հղի կանանց։

ՄԱԲՀ-ի արձագանքը Հայաստանում COVID-19 համավարակին շարունակական է, այդ թվում` ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում։ Այս տարի ավելի վաղ անհատական պաշտպանիչ միջոցներ են ձեռքբերվել ծերանոցների, մանկատների, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցաշխատողների, առողջապահական հաստատությունների և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար։

 

Նույն շարքից