Հասարակություն 

Այսօր լրանում է մեր ամուսնության 30 տարին, այնպիսի տպավորություն է, կարծես թե ընդամենը 3 տարի է անցել. Աշոտ Ղուլյան

analitik.am

Այսօր լրանում է մեր ամուսնության 30 տարին: Այնպիսի տպավորություն է, կարծես թե ընդամենը 3 տարի է անցել: Նաև այնպիսի զգացողություն ունեմ, որ ամբողջ կյանքում միասին ենք եղել: Երևի թե այս ընկալումների համադրության մեջ է գլխավոր թեզը. մեր միությունը ստացվել է ու դիմացել բոլոր ժամանակների փորձությանը:

Համաձայն եմ, որ շատ անձնական է այս տարեդարձի խորհուրդը, բայց նման անձնական օրինակներից է շարված մեր երկիր-ամրոցը, որի ամրությունն ապահովում է սովորական հայկական ընտանիքը՝ իր հաջողություններով ու հոգսերով, իր երազանքներով ու մտորումներով:

Մեր համատեղ կյանքի 30 տարիներից գոնե 28-ն անցել են պետական կառավարման համակարգը ձևավորելու և զարգացնելու չափազանց հետաքրքիր ու պատասխանատու ամենօրյա գործերի մեջ, և շնորհակալ եմ Լիանային, որ ինձ ազատել է մյուս հոգսերից՝ հիմնական աշխատանքին նվիրվելու համար: Երեք տասնամյակների մեր հարստությունը մեր զավակներն են, որ արդեն ընտանիք են կազմել ու այդ ճանապարհին են և երկիրը, որը մեր ընտանիքի տարիքին է՝ հուսալի ու հիանալի ապագայով:

Աշոտ Ղուլյան

Նույն շարքից