Հասարակություն 

Դիմակի նոր արտադրամաս են բացել

analitik.am

Ալավերդիում օրեր առաջ գործարկվել է նոր կարի արտադրամաս։ «Վիքս» ընկերությունն առայժմ ունի 26 աշխատակից։ Կան ընդլայնվելու ծրագրեր, որոնք ուղիղ կապված են պատվերների քանակի և ծավալի հետ։

Հնարավորը կանենք օրենքով սահմանված կարգով տնտեսվարողին աջակցելու համար։ Հուսով եմ և վստահ, որ նորաբաց ընկերությունում չի գործելու առանց աշխատակիցների գրանցման, աշխատավարձերի պարբերաբար ուշացումներով գործելու արատավոր պրակտիկան։ Այս մասով պատկան մարմինների կողմից իրականացվում է վերահսկողություն ամբողջ մարզով։

Նորաբաց արտադրամասը կարևոր է հատկապես համայնքը և քաղաքացիներին մեկ միավոր ձեռնարկությունից (Ալավերդու պարագայում՝ պղնձաձուլարանից) սոցիալ-տնտեսական անհամաչափ ու միակողմանի կախումից քայլ առ քայլ դուրս բերելու համատեքստում։

Հարստացեք և հարստացրեք։ Ի գո՛րծ։

ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյան

Նույն շարքից