Կորոնավիրուս Հասարակություն Տնտեսություն 

Ֆրանսիայում տնտեսական աղետ է

analitik.am

 

Կորոնավիրուսի համաճարակը Ֆրանսիայում տնտեսական աղետ է առաջացրել: Հարված է հասցվել արդյունաբերության և բիզնեսի բոլոր ճյուղերին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «ИноСМИ»-ին:

Նշվում է, որ երկրորդ եռամսյակում Ֆրանսիայի ՀՆԱ-ն ընկել է 13,8 տոկոսով, ընկել է նաև սպառումը (11 տոկոս), ներդրումները (17,8 տոկոս) և արտահանումը (25,5 տոկոս): Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը կանխատեսել է, որ 2020 թվականին ՀՆԱ-ն կնվազի 11 տոկոսով:

Տեղի բազմաթիվ ընկերություններ լուրջ կորուստներ են կրել: Օրինակ ՝ առաջին եռամսյակում «Renault» ավտոարտադրողը կորցրել է 7,3 միլիարդ եվրո, իսկ «Total» նավթի և գազի ընկերությունը երկրորդ եռամսյակում կորցրել է 8,4 միլիարդ դոլար:

Փորձագետները կարծում են, որ տնտեսության վերականգնումը մոտ ապագայում տեղի չի ունենա և կտևի առնվազն երկու տարի: Ակնկալվում է, որ գործազրկությունը մինչև 2021 թվականի կեսը կհասնի 11,5 տոկոս բարձր մակարդակի:

 

Նույն շարքից