Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Ավանեսյանին ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝

1. Կարեն Բահատուրի Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ28-23.1-Ղ2-2)։

2. Կարեն Բահատուրի Ավանեսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,-ասված է որոշման մեջ:

 

Նույն շարքից