Հասարակություն Տեսանյութեր 

Ամուլսարում ոստիկանը քաղաքացու նկատմամբ խեղդող հնարք է կիրառում /լուսանկար/

analitik.am

Ամուլսարում այս պահին իրավիճակը հանդարտվել է: Կողմերը բանակցում են միմյանց հետ, որպեսզի հասկանան հետագա անելիքները:

Ավելի վաղ կրքերը մի քանի անգամ խիստ բորբոքվեցին, ինչի արդյունքում կան բերման ենթարկվածներ: Բերման ենթարկվածների թվում է նաև «Կանաչ ապագա» ՀԿ-ի ղեկավար Վահագն Վարագյանը:

Ինչպես երևում է համացանցում հայտնված լուսանկարից, ոստիկանական գործողությունների ժամանակ ոստիկաններից մեկն անգամ խեղդող հնարք է կիրառել քաղաքացիներից մեկի նկատմամբ:

Հիշեցնենք, որ քաղաքացիները երթով հասել են այն պահակակետ, որտեղ իրենց դոմիկները հեռացրել են ու տեղադրել պահնորդների դոմիկները: Քաղաքացիները պահանջում են հեռացնել նոր դոմիկը:

Նույն շարքից