Հասարակություն 

Նիկոլի նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել և, հուսամ, այլևս չի ունենա. Արմեն Աշոտյան

Մեկը ասում էր, թե Նիկոլը Տավուշյան մարտերն էր ղեղավարում, հա՞:

Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել և, հուսամ, այլևս չի ունենա: Ամուլսարի շուրջ ծավալվող ոստիկանական օպերացիան դրա վառ օրինակն է:

Նիկոլ, ինչու՞ ես մտել մարագը: Բա ինչու՞ մի հատ ժողովրդի հետ չես խոսում, չես բացատրում:

Ինչու՞, եթե որոշում ունես, թաքուն ես պահում ու ուժ կիրառում մարդկանց հանդեպ:

Իսկ եթե չունես որոշում, ինչու՞ ես երկրում պրոցեսները բրախել ինքնահոսի, որտեղ բախումների ընթացքում պետական մարմինները ուժ են կիրառում քաղաքացիների հանդեպ:

Նիկոլ, խոսա, իրար արի, ձայն հանի:

Թե չէ հեշտ է ուրիշների աշխատանքը ու արժանիքները քեզանից էլ ավելի անբան ու անպիտան մարդկանց միջոցով սեփական անձին վերագրելու շոուները:

Ազատություն Վահագն Վարագյանին ու բոլոր բերման ենթարկվածներին:

Արմեն Աշոտյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից