Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Lexus RX 350, Mitsubishi Grandis, ВАЗ 2110, ВАЗ 21112 մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Lexus RX 350, Mitsubishi Grandis, ВАЗ 2110, ВАЗ 21112 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Սևանի հրշեջ-փրկարարները: Վիրավորներից երկուսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, իսկ Սևանի բժիշկները, մինչև նրանց հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից