Հասարակություն Տեսանյութեր 

Ռուբեն Մելիքյանը Ամուլսարում է․ տեսանյութ

analitik.am

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով այս օրերին հանգստանում էր Ջերմուկում, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ նույնպեսմեկնել է Ամուլսար՝ արձագանքելով ոստիկանության կողմից բնապահպան Վահագն Վարագյանի բերման ենթարկելու մասին լուրին։

Իրավապաշտպանն ասաց, որ ջերմուկցիները բացառապես խաղաղ էին տրամադրված, նրանք գտնում են, որ իրենց հաջողությունը կայանում է իրենց խաղաղ հավաքներ անցկացնելու մեջ։ Այնպես, ինչպես այսօրվա իշխանություններն եկան՝ խաղաղ հավաքներով։

Ապա Մելիքյանը հայտնեց, որ մոտ մեկ ժամ անցկացնելով մարդկանց բազմությամբ պայմանավորված փակ ճանապարհին՝ վերջապես հաջողվել է մեկնել Վայքի ոստիկանության բաժանմունք՝ իրավաբանական օգնություն ցուցաբերելու Վահագն Վարագյանին։

Նույն շարքից