Հասարակություն Պատահարներ Տեսանյութեր 

Ամուլսարի պահակակետի ճանապարհը շարունակում է փակ մնալ, մարզի ոստիկանապետը հորդորում է քննարկել խնդիրը Կառավարության հետ. ուղիղ միացում

analitik.am

Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն ասաց, որ որոշակի քննարկում են ունեցել իրավիճակը հանգուցալուծելու համար։

«Այս պահին դեռ քննարկվում է վագոն-տնակի տեղաշարժման հարցը, բայց խոսք չեմ տալիս, որ հիմա այդ հարցը կլուծվի: Բացի այդ, վաղը ձեր խումբը գնա կառավարություն և այդ հարցի հետ կապված քննարկում կունենա, այնտեղ կպարզաբանվի, որ այս պահին հանքի շահագործման որոշում չկա, պարզապես հիմա չեմ ուզում դուրս գալ իմ լիազորություններից որպես ոստիկանապետ: Այս է հարցը, ինչ վերաբերում է տեղաշարժմանը, ես բազմիցս նշել եմ, որ տնակների տեղադրման հետ կապված կա կոնկրետ քրեական գործ, հիմնավոր կասկածներ կան, որ ապօրինի են, բայց ես կրկին իրավասություն չունեմ գործի մանրամասների մասին բարձրաձայնելու»,- ասաց Ազիզյանը:

Նա հայտնեց նաև, որ հնարավորության սահմաններում կարող է աջակցել, որպեսզի նախաքննությունն արագացվի  և վերջնական որոշում ունենան, իսկ մինչ այդ ոստիկանապետն ասաց, որ եթե հնարավորություն ունենար իրավական առումով տեղաշարժել տնակները կամ խոչընդոտել դրանց այստեղ գտնվելը, ապա դա կաներ:

Ազիզյանի խոսքով այդ իրավունքն ունի միայն սեփականատերը։

Ավելին՝ տեսանյութում։

Նույն շարքից