Հասարակություն Պատահարներ 

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. տան բակում հայտնաբերվել է ծառից կախված երիտասարդ տղայի դի

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Գորիսի տարածաշրջանի Խոզնավար գյուղի տներից մեկի այգում ծառից կախված երիտասարդ տղայի դի կա:

Մինչ փրկարարների ժամանումը, ոստիկաններն ու քաղաքացիները ծառից իջեցրել են նույն հասցեի բնակիչ, 25-ամյա Ե. Գ.-ի դին:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը:

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նույն շարքից