Հասարակություն Պատահարներ 

Դատարանը կալանավորեց առանձնակի դաժանությամբ քրոջը գլխատած 58-ամյա եղբորը

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնակատար Վահե Լաչինյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Վահրամ Մ.-ի նկատմամբ, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ( սպանություն առանձնակի դաժանությամբ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Աննա Մաթևոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Վահրամ Մ.-ն դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ:

Մանրամասն՝ այստեղ

Նույն շարքից