Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Այս չափորոշիչներով ՀՀ քաղաքացի հնարավոր չէ դաստիարակել․Երախտիքս եմ հայտնում տիկին Թոփուզյանին․ Անի Հովհաննիսյան /տեսանյութ/

analitik.am

«Անվտանգ կրթություն» հարթակի հիմնադիր, «ՎԵՏՕ»  հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրել է․

«Այսօր Հանրային խորհուրդը քննարկում էր կազմակերպել, որի ժամանակ մանկավարժական գիտությունների դոկտոր, ՀՊՄՀ մանկավարժական համալսարանի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը մասնագիտական տեսանկյունից մանրամասն ներկայացրեց և հիմնավորեց, որ նոր կրթական չափորոշիչներն անընդունելի են Հայաստանի համար՝ բերելով ծանրակշիռ փաստարկներ։

Խորին հարգանքս եմ արտահայտում տիկին Թոփուզյանի նկատմամբ, ես, լինելով ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, լիովին կիսում եմ տիկին Թոփուզյանի մտահոգությունները և տեսակետները։ Ցանկանում եմ, որպեսզի տիկին Թոփուզյանից օրինակ վերցնեն այլ մասնագետներ, ովքեր, գուցե տեսնելով և հասկանալով, թե ինչ է կատարվում, նախընտրում են լռել՝ վախենալով ենթարկվել սորոսականների հարձակումներին կամ ինչ-ինչ կորուստներից։

Խորին երախտիքս եմ հայտնում տիկին Թոփուզյանին և ներկայացնում վերջինիս մեկնաբանությունն ամբողջությամբ այսօր կայացած քննարկումից»։

Նույն շարքից