Հասարակություն 

Այս ծանր պահին մենք մեր քույրերի ու եղբայրների կողքին ենք հոգով ու մտքով․ Բաբայան

analitik.am

Դավիթ Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Թանկագին հայրենակիցներ,

Քիչ առաջ կապվեցի Բեյրութի մեր հայրենակիցների եւ լիբանանցի բարեկամների հետ։ Պայթյունը եղել է շատ հզոր, ինչի հետեւանքով մեծ վնասներ են կրել նաեւ հայաբնակ թաղամասերը, հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին։
Արցախի պահպանողական կուսակցությունը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին, բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում եւ աղոթում ենք նրանց համար։
Այս ծանր պահին մենք մեր քույրերի ու եղբայրների կողքին ենք հոգով ու մտքով»։

Նույն շարքից