ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը գրում է․
«Ամուլսարի մոտ դարձյալ թեժ է։
Հայաստանը չպետք է դառնա հանքավայր՝ օտարերկրա գանձ որոնողների, գանձակորզների համար։
Հայաստանը մեր տունն է, մեր երկիրը, աշխարհասփյուռ հայության մագնիս-հայրենին։
Ամուլսարը չպիտի շահագործվի՝ վտանգելով սերունդների առողջությունն ու ապագան...
Թանկ գին է, հասկանու՞մ եք...
Մեզ չեն ներելու ապագայում էլ...
Մենք չպետք է թույլ տանք, որ բզկտեն մեր երկրի ընդերքը։
Դա գուցե որոշակի հարկեր բերի երկրին, բայց երկարաժամկետ դիտանկյունից այն ավելի շատ վնաս է բերելու Հայաստանին...
Կշռեք, ո՞ր նժարն է ծանր...
Կառավարությանը կոչ եմ անում լսել ակտիվիստների՝ Ամուլսարի պաշտպանների պահանջներն ու հարցին նայել երկարաժամկետ դիտանկյունից։
Հայաստանը չպետք է դառնա հանքավայր՝ օտար գանձակորզների համար»։