Հասարակություն 

Ամուլսարի ակցիան կշարունակվի վաղը

analitik.am

Ամուլսարի պահապանները որոշեցին ժամանակավորապես դադարեցնել ակցիան, գիշերը գնալ տուն, խնայել ուժերը, խուսափել մրսելուց, հանգստանալ, վաղը դարձյալ վերադառնալ ու վերսկսել ակցիան։

Մինչ այս որոշումը, Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը հորդորել էր ակցիայի մասնակիցներին ճանապարհը ինքնակամ բացել, այլապես ոստիկանական ուժերը կսկսեն հարկադրաբար բացել այն։ Ազիզյզնը հայտնել էր, որ ցանկացողները կարող են գիշերը տարածքում անցկացնել, բայց բաց ճանապարհի պայմաններում:

Ազիզյանն առաջարկել է սպասել խնդրի իրավական լուծմանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամուլսարից բերման են ենթարկվել 10 քաղաքացի։ Միաժամանակ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հավել էր, որ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածն է: Այն է՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Ոստիկանությունից չեն մանրմասնել, թե ովքեր են բերման ենթարկվածները:

Նույն շարքից