Հասարակություն Պատահարներ 

Հայտնի է, թե ով է քաղաքացիական հագուստով տակից կռիսավարի հարվածողը․ Վարոսյան

Իրավապաշտպան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան նոր գրառմամբ հայտնում է, թե ով է եղել ներքևից հարվածող քաղաքացիական հագուստով անձը․

«Այս տեսանյութը տարածելուց հետո տարբեր մարդիկ ինձ գրեցին, թե քաղաքացիական հագուստով տակից կռիսավարի հարվածող գլոխը ոստիկանության Եղեգնաձորի միլպետ Հ.Բ.- է...
Պաշտոնապես հայտարարում եմ, որ հրաժարվում եմ հավատալ, թե տեսանյութում երևացողը կարող է լինել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ, փոխգնդապետ Հայկ Բաբայանը»։

Նշենք, որ ավելի վաղ Վարոսյանը իր էջում տեսանյութ էր հրապարակել և գրել․

«Մի հատ էդ քաղաքացիական հագուստով թաքուն, տակից քացով խփող մլիցուն նայեք էլի...

Սրան նման թուլեք լիքը կան ոստիկանությունում, սրանք էնքան բառադի գյադեք են, որ սրանց հայաթում ով չի ալարել քոթակել է, հետո դասարանում ոչ մեկ մարդու տեղ չի դրել, լավագույն դեպքում նկատելիս թքել են ռոժին, տնեցիք էլ են հասկացել, թե ինքն ով ա ու էլի համապատասխան են վերաբերվել, սա էլ մեծացել դարձել ա խե** գլոխ ու սենց փորձում ա ինքնահաստատվել։
Սրա նման մի կյաժ խե** գլոխ էլ Էրեբունու բաժնում կա... արա այ տուֆտա գյադեք, դուք էսօր եք մլիցա, վաղը ձեզ էլի նետելու են փողոց ու էլի ով հասնի ձեզ հագցնելու յա, բայց դրա մեղավորը դուք եք, քանի որ խե** գլոխ եք»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից