Բարի օր Հասարակություն 

Լիբանանի առողջապահության նախարարը կոչ է արել լքել քաղաքը. Հայտնում է բեյրութահայ Մացակ Փոլադյանը

analitik.am

Լիբանանի առողջապահության նախարարը կոչ է արել քաղաքի բնակիչներին լքել քաղաքն: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց Բեյրութի բնակիչ Մացակ Փոլադյանը: Նախարարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պայթած նավում եղել է քիմիական թունավոր նյութ՝ ամոնիումի նիտրատ, ինչը վտանգավոր է մարդկանց առողջության համար և կոչ արել մարդկանց լքել քաղաքը:

Օգոստոսի 4-ի  երեկոյան Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես ավելի ուշ հաղորդել են Լիբանանի անվտանգության ուժերը, պայթյունի պատճառ դարձած ամոնիումի նիտրատը տարիներ առաջ առգրավվել էր նավերից մեկից, որպես մաքսանենգ բեռ: Այս բոլոր տարիների ընթացքում պայթուցիկները պահեստավորված են եղել նավահանգստի պահեստում՝ սպասելով դրանց ոչնչացմանը: Ամոնիումի նիտրատը կամ ամյակային սելիտրան օգտագործվում է որպես պայթուցիկ նյութերի բաղադրիչ և ազոտական ​​պարարտանյութ:

 

Նույն շարքից