Հասարակություն 

Բեյրութում տեղի ունեցած պայթյունից մեծապես տուժել են Հաջն թաղամասի հայերը. Բեյրութահայ

analitik.am

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի արդյունքում կան մեծ թվով տուժած հայեր: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց Բեյրութի բնակիչ Մացակ Փոլադյանը:  Տուժեն են հիմնականում  Բեյրութի Հաջն թաղամասում բնակվող հայերն, ինչպես նար պայթյունի մոտակայքում գտնվող թաղամասերի հայերն:

Ինչ վերաբերում է  պայթյունի արդյունքում տուժած վիրավորներին և մահացածներին, ապա Փոլադյանը նշեց, որ բազմաթիվ դիակներ դեռևս չեն գտնվել, հիվանդանոցներում գերծանրաբեռնված վիճակ է, վիրավորների մի մասին անգամ փողոցներում են բուժօգնություն ցուցաբերում, քանի որ հիվանդանոցներում տեղ չկա:

Հաջն թաղամասում բնակվող բեյրութահայությունը խուճապի մեջ է՝ կրել են մեծ գույքային վնասներ և կան բազմաթիվ վիրավորներ, որոնց մի մասին բուժօգնություն են ցուցաբերում թաղամասի դեղատանը, քանի որ շտապ օգնության մեքենաները ծանրաբեռնված են և հնարավորություն չկա հիվանդանոց հասցնելու:

Օգոստոսի 4-ի  երեկոյան Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես ավելի ուշ հաղորդել են Լիբանանի անվտանգության ուժերը, պայթյունի պատճառ դարձած ամոնիումի նիտրատը տարիներ առաջ առգրավվել էր նավերից մեկից, որպես մաքսանենգ բեռ: Այս բոլոր տարիների ընթացքում պայթուցիկները պահեստավորված են եղել նավահանգստի պահեստում՝ սպասելով դրանց ոչնչացմանը: Ամոնիումի նիտրատը կամ ամյակային սելիտրան օգտագործվում է որպես պայթուցիկ նյութերի բաղադրիչ և ազոտական ​​պարարտանյութ:

Նույն շարքից